ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պետք է պատասխանել Ադրբեջանի սադրիչ գործողություններին

Պետք է պատասխանել Ադրբեջանի սադրիչ գործողություններին
19.01.2017 | 21:35

Հայկական կողմն իր հույսն առաջին հերթին պետք է դնի իր ուժերի վրա, սադրիչ գործողությունները պետք է պատասխան ստանան՝ ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Մեր հույսն առաջին հերթին պետք է դնենք մեր ուժերի վրա: Սրանից են բխում մնացած բոլոր գործողությունները: Բնական է` սադրիչ գործողությունները պետք է պատասխան ստանան: Այլ հարց է, որ ի տարբերություն Ադրբեջանի` հայկական երկու պետությունները իրոք չեն ձգտում լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսմանը»,- ասել է նա՝ հիշեցնելով 1994-ի զինադադարի եռակողմ համաձայնագիրը։

«Մենք դրան հավատարիմ ենք ու դրան ենք ձգտում ի տարբերություն Ադրբեջանի, որը փորձում է կամ ձևացնում է, որ փորձելու է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Դա չի նշանակում, որ մենք վախենում ենք, նշանակում է` մենք կարծում ենք, որ ճիշտ է հարցերը կարգավորել խաղաղ ճանապարհով»:

Դիտվել է՝ 521

Մեկնաբանություններ